Print Page
Send Friend
Փետրվար 08, 2010 18:12


Հարուցվել է քրեական գործ՝ սուտ ցուցմունք տալու և կեղծիք կատարելու դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության  պետական շահերի պաշտպանության վարչությունում    հարուցվել է  քրեական գործ՝  փաստաթղթեր կեղծելու եւ  սուտ ցուցմունք տալու դեպքի առթիվ:

Կառավարությանն առընթեր  անշարժ գույքի կադաստրի  պետական կոմիտեից ստացված  նյութերի ուսումնասիրությամբ  պարզվել է, որ ,Բագրատունյաց 13ե համատիրության նախագահ Ի. Զաքարյանը, խախտելով ,Բազմաբնակարան շենքի կառավարման  մասինե ՀՀ օրենքի  11-րդ հոդվածի  7-րդ կետի ,եե  ենթակետի, 8-րդ եւ 12-րդ  կետերի պահանջները, առանց բնակիչների համաձայնությունն ստանալու նույն համատիրության հսկիչ  Գ. Բոդուրյանի հետ նախնական համաձայնությամբ  2007թ. օգոստոսի 6-ին կազմել,  ստորագրություններով եւ համատիրության կնիքով  հաստատել են ակնհայտ կեղծ  փաստաթուղթ, որի հիման վրա Չեխովի  15 շենքի ընդհանուր բաժնային սեփականությունից 68 քմ  մակերեսով  նկուղային տարածքն անհատույց, սեփականության իրավունքով հատկացվել է  հիշյալ շենքի բնակիչ Ա. Մկրտչյանին:
 Բացի  այդ' Ի. Զաքարյանը եւ Ա. Մկրտչյանը  վերջինիս սեփականության իրավունքը  ճանաչելու  պահանջի մասին  դիմումի հիման վրա' Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարանում  քաղաքացիական գործի  քննության ընթացքում  սուտ ցուցմունքներ են տվել այն մասին, թե իբր 2007թ. օգոստոսի 6-ին  տեղի է ունեցել  շենքի սեփականատերերի ընդհանուր ժողով, որի որոշման միաձայն որոշմամբ  վերոնշյալ նկուղային տարածքը  սեփականության իրավունքով հատկացվել է  Ա. Մկրտչյանին:  Վերջինս նաեւ  կեղծ արձանագրությունը ներկայացրել է դատարան: Դատարանը, հիմք ընդունելով սուտ ցուցմունքներն ու կեղծ արձանագրությունը, 2009թ. մայիս ամսին վճիռ է կայացրել  դիմումը բավարարելու վերաբերյալ: 

Փաստի առթիվ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում   հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի եւ 338-րդ հոդվածի  1-ին մասի հատկանիշներով: 
Քրեական գործն ուղարկվել է ոստիկանություն' նախաքննությունն իրականցնելու համար:

16:49 13-03-2010
Վ. Հովհաննիսյան. «Միջազգային քաղաքական շրջանակներում ցանկություն է առաջանալու առաջ գցել Ղարաբաղի հարցը»
16:48 13-03-2010
Վահան Հովհաննիսյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը խիստ պասիվ էր, որովհետև ամաչում էր ժողովրդին ներկայանալ»
16:45 13-03-2010
Տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ
16:44 13-03-2010
ՀՀ նախագահը ցավակցել է
16:41 13-03-2010
Արմեն Արզումանյանը և Սամվել Ֆարմանյանը նոր պաշտոնների անցան
14:49 13-03-2010
Այսօր մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 113 ամյակն է
14:48 13-03-2010
Թուրքագետը դրական է գնահատել Թուրքիայի հետ տեղի ունեցած գործընթացը
14:47 13-03-2010
ՀՅԴ Բյուրոյի անդամ. «Երբ նախարարը դեռ չէր ծնվել, Դաշնակցությունը բանակցություններ էր վարում»
14:44 13-03-2010
Արտահերթ ընտրությունների հավանականության մասին. հայացք Գյումրիից
13:54 13-03-2010
Վահան Շիրխանյան. «Ֆորումը պատրվակ է»
13:50 13-03-2010
ՀՅԴ պատգամավորները հանդիպել են Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակության հետ
13:39 13-03-2010
Աղասի Արշակյան. «...ներքին ուժերը բավարար չեն արտահերթ ընտրությունների համար»
13:32 13-03-2010
Ռ. Սաֆրաստյանը կարծում է, որ տրամաբանական կլինի, եթե Հայաստանը դուրս գա բանակցային գործընթացից
13:29 13-03-2010
Ու՞ր տարավ մեզ նախաձեռնողականությունը
13:10 13-03-2010
Թուրքագետ. «Գուցե այս անգամ նախագահն օգտագործի «ցեղասպանություն» բառը»
12:16 13-03-2010
Վիգեն Հովսեփյան. «Սերժ Սարգսյանը պետք է խուսափի ծուղակից»
12:15 13-03-2010
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունն այսօր կժամանի Ադրբեջան
11:21 13-03-2010
Պետդեպարտամենտի զեկույցում անդրադարձ է եղել նաև Թուրքիային
11:13 13-03-2010
Շվեդիայի արտգործնախարարը համաձայնվե՞լ է Դավութօղլուի հետ
10:47 13-03-2010
Վրացական իշխանությունները նոր մեղադրանքներ են առաջադրել Վահագն Չախալյանի դեմ