«Սևան» ՔԿՀ-ի աշխատակիցը մեղադրվում է դատապարտյալների համար թմրամիջոցներ ձեռք բերելու և փոխադրելու մեջ
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից իրացման նպատակով ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության ,Սեւանե քրեակատարողական հիմնարկի սոցիալական հոգեբանական եւ իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ Արթուր Առաքելյանը համաձայնության է եկել դատապարտյալների հետ եւ պատրաստակամություն հայտնել իրացնելու նպատակով հիմնարկից դուրս ձեռք բերել թմրամիջոցներ:
Մասնավորապես' ըստ նախաքննության տվյաների' նույն հիմնարկի դատապարտյալներ Հայկ Վարդանյանը և Աբրահամ Քեշիշօղլյանը Ա. Առաքելյանին առաջարկել են 10 000 դրամ վարձավճարի դիմաց ձեռք բերել թմրամիջոցներ, փոխադրել ՔԿՀ-ի տարածք եւ իրացնել իրենց: Ա. Առաքելյանը համաձայնել է եւ իր բջջային հեռախոսահամարը հայտնել դատապարտյալներին, որպեսզի իր հետ կապվեն թմրամիջոց փոխանցող անձինք եւ պայմանավորվեն հանդիպման վայրի եւ ժամի վերաբերյալ: Պայմանավորվածության համաձայն' 2009թ. դեկտեմբերի 13-ին' 19:00-ի սահմաններում, Երևանի Վարդանանց փողոցում Ա. Առաքելյանը հանդիպել է դատապարտյալ Հ. Վարդանյանի եղբայր Արմեն Վարդանյանի հետ: Իրացնելու նպատակով նրանից ապօրինի ձեռք է բերել եւ իր մոտ պահել խոշոր չափերի հասնող 0.056 գրամ բուպրենորֆին, 0.65 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաեւ պրեկուրսոր հանդիսացող 0.6 մլ քացախաթթվի անհիդրիդ:
Նույն օրը եւ նույն վայրում Ա. Առաքելյանին Հայկ Վարդանյանի անչափահաս որդու միջոցով փոխանցվել է խոշոր չափերի հասնող 0.04 գրամ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց:
Այնուհետև 22:00-ի սահմաններում Վարդանանց փողոցում գտնվող ,Արեւիկե խանութի դիմաց Ա. Առաքելյանը հանդիպել է նաեւ Աբրահամ Քեշիշօղլյանի քենու որդու' Ֆիլիպ Համզոյանի հետ: Առաքելյանը Համզոյանից ապօրինի ձեռք է բերել եւ պահել 2.71 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, ինչպես նաեւ պրեկուրսոր հանդիսացող 3.8 մլ. քացախաթթվի անհիդրիդ:
Հաջորդ օրը ' 2009թ. դեկտեմբերի 14-ին, ապօրինի ձեռք բերված թմրամիջոցները Ա. Առաքելյանն իրացնելու նպատակով փորձել է փոխադրել ,Սեւանե ՔԿՀ-ի տարածք: Սակայն քրեակատարողական վարչության օպերատիվ հետախուզական բաժնի աշխատակիցները նրա մոտից հայտնաբերել եւ առգրավել են հիշյալ թմրամիջոցների ողջ ծավալը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա' Ա. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-րդ, 3-րդ կետերով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Դատապարտյալներ Հ. Վարդանյանին եւ Ա. Քեշիշօղլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Ֆ. Համզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 266-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ Ա. Վարդանյանի նկատմամբ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին' ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-րդ կետերով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով եւ հայտարարվել է հետախուզում:
Այս խորագրի վերջին նյութերը
- Սեպտեմբեր 03, 2010 17:43| ԼՐԱՀՈՍ
- Հայաստան–Իռլանդիա` 0:1
- Քիչ առաջ Եվրո–2012 ընտրական մրցաշարի շրջանակներում ավարտվեց Հայաստան–Իռլանդիա ֆուտբոլային հանդիպումը: 0:1 հաշվով հաղթեց Իռլանդիայի ընտրանին: Չնայած երկրորդ խաղակեսում ունեցած տարածքային առավելությանն ու մի շարք չիրագործված գոլային պահերին, Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարի առաջին խաղում պարտություն կրեց: Ամեն դեպքում, երիտասարդ խաղացողներով համալրված Հայաստանի ընտրանին վատ տպավորություն չթողեց:
- Սեպտեմբեր 03, 2010 17:38| ԼՐԱՀՈՍ
- Էդուրադ Սարիբեկյան. «Տիպիկ հայ–թուրքական ֆուտբոլային իրավիճակ է»
- Սեպտեմբեր 03, 2010 17:32| ԼՐԱՀՈՍ
- Վրաստանի վարչապետ. «Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում չեն կռվում, այլ գինի են խմում»
- Սեպտեմբեր 03, 2010 17:24| ԼՐԱՀՈՍ
- Ֆլեշմոբ Երևանի Սիրահարների այգում' նվիրված «Տաթևի վերածնունդ» ծրագրին
- Սեպտեմբեր 03, 2010 17:23| ԼՐԱՀՈՍ
- Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում
- 17:43 03-09-2010
- Հայաստան–Իռլանդիա` 0:1
- 17:38 03-09-2010
- Էդուրադ Սարիբեկյան. «Տիպիկ հայ–թուրքական ֆուտբոլային իրավիճակ է»
- 17:32 03-09-2010
- Վրաստանի վարչապետ. «Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում չեն կռվում, այլ գինի են խմում»
- 17:24 03-09-2010
- Ֆլեշմոբ Երևանի Սիրահարների այգում' նվիրված «Տաթևի վերածնունդ» ծրագրին
- 17:23 03-09-2010
- Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում
- 17:03 03-09-2010
- Հրանտ Մարգարյան. «Մենք ընդդիմություն ենք նոր իշխանություններ ձևավորելու համար»
- 16:47 03-09-2010
- Էրդողանը և աղջիկները
- 16:26 03-09-2010
- Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
- 16:11 03-09-2010
- Հրանտ Մարգարյան. «Հարցը պահին է վերաբերում»
- 16:04 03-09-2010
- Դ. Մեդվեդև. «ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները պետք է ավելի արդյունավետ դառնան»
- 15:53 03-09-2010
- ՀԱԿ. «Մեզ այլ բան չի մնում, քան սկսել Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը»
- 15:42 03-09-2010
- «Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է
- 15:31 03-09-2010
- Ուխտագնացություն դեպի Օշական
- 15:24 03-09-2010
- Թուրքերը Ռ. Հախվերդյանի երգերի հեղինակային իրավունքը գնելու առաջարկ չե՞ն արել
- 15:17 03-09-2010
- ՀԱԿ համակարգող. «Կարծում եմ՝ մեր պայքարն էլ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից հետո նոր ընթացք կստանա»
- 15:08 03-09-2010
- Հերթական նիստը' սեպտեմբերի 6-ին
- 15:07 03-09-2010
- Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են պետական սահմանի վերաբերյալ պայմանագիր
- 14:55 03-09-2010
- Սպասելով արտահերթ ընտրություններին...
- 13:57 03-09-2010
- Ռուբեն Հախվերդյան. «Իմ և դաշնակցական գաղափարների միջև երբեք չի կարող սև կատու անցնել»
- 13:56 03-09-2010
- Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանը միայն մեկ հնարավորություն ունի...»



