Print Page
Send Friend
Մարտ 10, 2010 20:16


Արամ Կարապետյան

Արամ Կարապետյան

Հարցազրույց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ

-Պարո՛ն Կարապետյան, երկրում արտահերթ ընտրությունների հավանականությունը որքանո՞վ է իրատեսական։

-Ինչքանով է իրատեսական, դժվար է ասել, սակայն բոլոր նախադրյալները կան. որպես  քաղաքագիտական կատեգորիաներ՝ թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախադրյալները կան։

-Դուք է՞լ եք համամիտ այն ժամկետին, որը Հայ ազգային կոնգրեսն է նշում։

-Ժամկետներ դժվար է ասել։ Սակայն միանշանակ է, որ բոլոր նախադրյալներն առկա են։

-Այդ դեպքում ի՞նչն է խանգարում արտահերթ ընտրություններին։

-Ժողովրդի պոռթկման, ցասման մակարդակը դեռ բավարար չէ։ Իշխանությունների քաղաքականությունը բավականաչափ լուրջ նախադրյալներ է ստեղծել, բայց դեռ այնքան չէ, որ բոլորին փողոց հանի։ Ներքին և արտաքին նախադրյալներ կան, գոյություն ունեն, բայց այնքան խորացված չեն։ Ամենակարևորը՝ քաղաքական պահ է պետք. ինչ-որ գործողություններ, ինչ-որ քաղաքական պահ, սոցիալական այնպիսի խնդիրների աճ, որոնք կբերեն համատարած աղքատացման և այլն, որոնք կդառնան քաղաքական գործոն։ Այդ քաղաքական գործոնը հիմա բացակայում է։

-Արտահերթ ընտրությունների պարագայում ո՞ր ուժն եք տեսնում այս իշխանություններին փոխարինող։

-Իմ անձնական կարծիքն այն է, որ դրանք նոր մարդիկ են լինելու։ Նրանք, ովքեր արդեն իշխանության են եղել, էլ չեն լինելու։ Նախորդ 20 տարիների ընթացքում ով եղել է բարձրագույն իշխանությունում, նա չի լինելու։ Կարծում եմ՝ Հայաստանում նոր իշխանություն է ձևավորվելու լրիվ նոր մարդկանցով։

-Հայ ազգային կոնգրեսի տարբեր գործիչներ հայտարարում են, թե իրենք են միակ իրական ընդդիմությունը։ Ինչպե՞ս եք դրան վերաբերվում։

-Այդ «ընդդիմադիրակռիվը» երբեք չեմ ողջունել։ Այդ հարցին չեմ պատասխանի. յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր կարծիքն ունենալ, բայց կարծում եմ, որ մարդ միշտ պետք է համեստ լինի։

-Անցնենք արտաքին քաղաքական հարցերին։ Պարո՛ն Կարապետյան, ըստ Ձեզ՝ Թուրքիան կարողացա՞վ հայ-թուրքական գործընթացից իր համար ցանկալի օգուտ քաղել։

-Կարծում եմ՝ առավելագույն օգուտ չկարողացավ քաղել, որովհետև այն, ինչ ծրագրված էր, չիրականացավ մինչև վերջ։ Թուրքիան օգուտներ չքաղեց, որովհետև նրա ներսում սկսվեցին գործընթացներ, որոնք բավականաչափ ծանր կացության մեջ դրեցին երկիրը։ Դա միայն հայ-թուրքականի հետ չի կապվում, այլ ընդհանրապես։

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ Թուրքիայի խորհրդարանը մինչև ապրիլի 24-ը վավերացնի արձանագրությունները, քանզի այդպիսի կանխատեսումներ շատերն են անում։

-Կարծում եմ՝ ո՛չ։

-Լեռնային Ղարաբաղի հարցում արագընթաց զարգացումներ հնարավոր համարո՞ւմ եք։

-Գերտերությունները հստակորեն նման ցանկություն ունեին և նմանատիպ գործընթաց պրագմատիկ դաշտում դնում էին։ Տպավորություն ունեմ, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները փորձելու են ամեն ինչ անել, որ հանգուցալուծման պահը երկարաձգվի։ Դա իրենց մոտ գնալով ավելի վատ է ստացվում։

-Ներքաղաքական ի՞նչ զարգացումներ եք տեսնում մոտ ապագայում։

-Իմ անձնական կարծիքն այն է, որ այդ զարգացումները շատ հարցերում կախված կլինեն արտաքին քաղաքական և տնտեսական խնդիրներից։ Այս պահին երկու հարցում էլ տեսնում եմ իրավիճակի բավականաչափ վատթարացում։ Չեմ կարծում, թե Հայաստանի իշխանությունները տնտեսական ինչ բարեփոխումներ պետք է անեն, որպեսզի ապագա թանկացումները, գնաճը կանգնեցնեն։ Արտաքին դաշտում էլ, վերջիվերջո, գալիս եմ այն պատկերացման, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է ինչ-որ լուծում ստանա։ Այդ պարագայում գնալով ավելի ակտիվություն կնկատվի։ Կարծում եմ՝ Հայաստանին անհրաժեշտ են համապետական արտահերթ նոր ընտրություններ։

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը

 

 

Այս խորագրի վերջին նյութերը

Սեպտեմբեր 04, 2010 01:31| ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Կարեն Անտաշյան
«Երբ Հարվարդի համալսարանի զառամյալ դասախոս իռլանդացին Հայաստան է գալիս Հայաստան - Իռլադիա խաղը դիտելու ու իռլանդական կանաչով իր համար ֆռֆռում է Օպերայի տարածքում, դա ազգային արժանապատվության ամենաազնիվ դրսևորումն է»։
Սեպտեմբեր 02, 2010 20:07| ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Աշոտ Ղուլյան
«Ադրբեջանն ընտրել է խնդրի էությունը նենգափոխելու ճանապարհը: Դա պետք է արժանանա համարժեք հակազդեցության։»
Սեպտեմբեր 02, 2010 00:04| ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Լյուդվիգ Խաչատրյան
«Նոր ուժի գործնական ձևավորումն անհրաժեշտ ու հնարավոր է»։
Օգոստոս 30, 2010 17:51| ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հարություն Մեսրոբյան
«Հայաստանում չկա ընդդիմադիր կուսակցություն դասական իմաստով: Այսպիսի հասկացողություններ, ինչպիսիք են «գաղափար» և «սկզբունք», մեր գործիչների և նրանց սպասարկողների կողմից տարօրինակ կերպով պիտակավորվում են որպես «զգացմունքային»»։
Օգոստոս 27, 2010 20:36| ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Գագիկ Գինոսյան.
«Շատ լավ ընդունակություներով, տրամաբանությամբ, ոգի, հոգևոր աշխարհ ունեցող մարդիկ ամեն օր տքնաջան աշխատանք են տանում այս ուղղությամբ, և ի վերջո կգա այդ օրը, որ կհասնենք մեր ուզածին»։
17:43 03-09-2010
Հայաստան–Իռլանդիա` 0:1
17:38 03-09-2010
Էդուրադ Սարիբեկյան. «Տիպիկ հայ–թուրքական ֆուտբոլային իրավիճակ է»
17:32 03-09-2010
Վրաստանի վարչապետ. «Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում չեն կռվում, այլ գինի են խմում»
17:24 03-09-2010
Ֆլեշմոբ Երևանի Սիրահարների այգում' նվիրված «Տաթևի վերածնունդ» ծրագրին
17:23 03-09-2010
Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում
17:03 03-09-2010
Հրանտ Մարգարյան. «Մենք ընդդիմություն ենք նոր իշխանություններ ձևավորելու համար»
16:47 03-09-2010
Էրդողանը և աղջիկները
16:26 03-09-2010
Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
16:11 03-09-2010
Հրանտ Մարգարյան. «Հարցը պահին է վերաբերում»
16:04 03-09-2010
Դ. Մեդվեդև. «ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները պետք է ավելի արդյունավետ դառնան»
15:53 03-09-2010
ՀԱԿ. «Մեզ այլ բան չի մնում, քան սկսել Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը»
15:42 03-09-2010
«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է
15:31 03-09-2010
Ուխտագնացություն դեպի Օշական
15:24 03-09-2010
Թուրքերը Ռ. Հախվերդյանի երգերի հեղինակային իրավունքը գնելու առաջարկ չե՞ն արել
15:17 03-09-2010
ՀԱԿ համակարգող. «Կարծում եմ՝ մեր պայքարն էլ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից հետո նոր ընթացք կստանա»
15:08 03-09-2010
Հերթական նիստը' սեպտեմբերի 6-ին
15:07 03-09-2010
Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են պետական սահմանի վերաբերյալ պայմանագիր
14:55 03-09-2010
Սպասելով արտահերթ ընտրություններին...
13:57 03-09-2010
Ռուբեն Հախվերդյան. «Իմ և դաշնակցական գաղափարների միջև երբեք չի կարող սև կատու անցնել»
13:56 03-09-2010
Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանը միայն մեկ հնարավորություն ունի...»