Լրահոս

Ոստիկանության հայտարարությունը Հանրապետության հրապարակում տեղի ունեցածի կապակցությամբ

05.05.2012 20:54

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել են փուչիկների բռնկման վայրում գտնված անձանց շրջանակը, փուչիկները լիցքավորած և մատակարարած անձանց ինքնությունը, դրանք հրապարակ տեղափոխած անձինք: Նյութերի նախապատրաստման ընթացքում ստացված բացատրությունների և ձեռք բերված այլ նյութերի արդյունքում ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում բավարար հիմքեր են ձեռք բերվել, և հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:<br>Կազմվել է օպերատիվ-քննչական խումբ:

Սահմանադրական դատարանը մերժել է միասնական շտաբի դիմումը

05.05.2012 20:44

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա քննության առնելով ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի եւ 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, ՀՀ սահմանադրական դատարանը փաստեց, որ տվյալ հարցի առնչությամբ բազմիցս հստակ դիրքորոշում են արտահայտել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) եւ ԵԱՀԿ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական հաստատությունների գրասենյակը, որոնց կողմից են մշակվել այս ոլորտին առնչվող եվրոպական հիմնական չափորոշիչները։ Ընդհանուր մոտեցումն այն է, որ խնդրի լուծումը փնտրվում է ոչ թե տեղեկատվության ազատության իրավունքի բացարձակեցման, այլ դրա իրավաչափ սահմանափակման ու նաեւ այլոց իրավունքների պաշտպանության երաշխիքների ապահովման համատեքստում։