Լրահոս

Ոստիկանության պարզաբանումը

30.04.2012 09:45

Գտնում ենք, որ նման եզրահանգումը չի բխում բնակչության պետական ռեգիստրի մասին ՀՀ օրենսդրությունից և համապատասխան իրավակիրառական պրակտիկայից:<br>Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» 14 հուլիսի 2005 թվականի 1231-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 22-րդ կետի համաձայն, մասնավորապես, անձի անհատական հաշվառման տվյալներն արխիվացվում են անձի մահվան կամ դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու դեպքում: Հիշյալ որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն մահվան փաստը հավաստող փաստաթղթի տվյալները, քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, բնակության վայրի (կացարանի) հասցեն բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին է տրամադրում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը: