03.12.2024 ● 11:57
03.12.2024 ● 11:50
03.12.2024 ● 11:02
17.11.2009 ● 19:15
Այսօր մարդիկ, ովքեր խոսում և քննադատում են Լևոն Տեր-Պետրոսյանին, ասում են, որ իսկապես ստեղծվել է մի անելանելի վիճակ, և այդ ամենն իսկապես միայն ավելի ծայրահեղականացնում ու շիկացնում է մթնոլորտը։ Անկեղծ եմ ասում՝ Կոնգրեսի կոմպրոմիսի գնալը, որը կարելի է փաստ համարել, իսկապես միայն լարում և շիկացնում է միջավայրը և դարձնում ավելի պայթյունավտանգ։ Մարդիկ իրենց արտահայտություններում դառնում են ավելի կտրուկ, ավելի անհանդուրժող, քանի որ նրանց թույլ չտվեցին ունենալ այլընտրանք, ավելի ճիշտ՝ այլընտրանքներ։
16.11.2009 ● 16:56
Կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը, բնականաբար, չի ընդունվի իշխանությունների կողմից։ Նրանք շարունակելու են իրենց «կոշտ» քաղաքականությունը, ամեն ինչ արվելու է նույնը՝ եթե հնարավոր է, թուղթ չտալ Նիկոլ Փաշինյանին, որ մասնակցի ընտրություններին, եթե անգամ մասնակցի էլ, թույլ չտալ, որ անցնի և այլն։
11.11.2009 ● 14:57
Հայաստանի քաղաքական դաշտի ամենացավոտ հարցերից մեկն այն է, որ չկան լճացման ուրույն պատճառներ, որոնք հատուկ են այս կամ այն կուսակցությանն ու քաղաքական ուժին։ Բոլորը լճացած են միևնույն պատճառով։ Այստեղ քաղաքական մտածողության, քաղաքական մշակույթի խնդիր կա, ի վերջո՝ սերնդափոխության հարց կա։
07.11.2009 ● 17:46
Ես մի շատ կարևոր բան կասեմ, որը մինչև վերջ վստահության չբերեց ընդդիմության և կոնկրետ Լևոն Տեր-Պետրոսյանի անձի նկատմամբ։ Դա այն էր, որ նա ամեն կերպ կա՛մ խուսափեց, կա՛մ չդատապարտեց 1995-1996թթ. ընտրությունները։ Ես համոզված եմ, որ մեր բոլոր դժբախտությունների հիմքը եկել է հենց 1995-1996թթ. կեղծված ընտրություններից, հետագայում՝ 1998թ. և 2003թ., և, բնականաբար, 2008թ., արդեն կեղծումների շարքը գնաց։
05.11.2009 ● 19:14
Երբ հասարակ ժողովրդին բացատրում ես, որ պետք է հող հանձնենք՝ այն հողը, որն արյունով ու քրտինքով է ձեռք բերվել, բոլորն ասում են, որ այդպես չի լինի։ Իմ ընկերներից մեկը ֆիլմը դիտելուց հետո հետաքրքիր բան ասաց՝ մենք նստել ենք մի ավտոբուս, որի ղեկը մեր ձեռքին չէ, ֆիլմից հետո ես ուզում եմ իջնել։ Այո՛, պետք է իջնենք մենք այս ամենից. սա մեր ավտոբուսը չէ, սխալ համարի ավտոբուս ենք նստել ու գնում ենք ուրիշ տեղ։ Իսկ հասարակությանը մադրիդյան սկզբունքներն այլ ձև են ներկայացվում։ Ներկայացվում է, որ մենք շատ լավ կետ ունենք այնտեղ։ Այդ կետն այն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի։ Կներե՛ք, ինչի՞ց հետո։ Զորքերը դուրս բերելուց, փախստականների վերադարձից և խաղաղապահ ուժերից հետո այլևս չի գա ինքնորոշման ժամանակը։
03.11.2009 ● 18:36
Ես սիրում եմ խաղաղությունը, ուզում եմ, որ խաղաղություն լինի։ Ուզում եմ, որ իմ երեխան ապրի խաղաղ երկնքի տակ։ Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ինչ-որ չափով նպաստում է այդ խաղաղությանը։ Սակայն այդ ամենը չպետք է արվի մեր ազգային արժանապատվության հաշվին։
29.10.2009 ● 17:25
Այս արձանագրություններում մերոնք, իբրև արդարացում, ասում են՝ տեսե՛ք, Ցեղասպանությունը նշված չէ։ Բայց ես ասում եմ, որ շատ ավելի լավ կլիներ, որ նշվեր՝ իբրև Հայաստանի կողմից պահանջատիրություն, որ Հայաստանը չի հրաժարվում Ցեղասպանության հատուցման իր պահանջից: Հայաստանը երբևիցե չպետք է հրաժարվեր Ցեղասպանության նկատմամբ իր պահանջատիրությունից: Դա՝ իբրև փաստարկ, իբրև հաղթաթուղթ, պետք է միշտ լինի հայ-թուրքական հարաբերությունների մեջ: Քաղաքական հարաբերությունները չեն կարող հաստատվել՝ լռելով Ցեղասպանության մասին:
27.10.2009 ● 19:57
Ու ամբողջ դժբախտությունն այն է, որ հենց այսօրվա գործող իշխանությունները, մասնավորապես Հանրապետական կուսակցությունը, որ այսօր իշխանություն է, չէր բացառում, ավելին՝ շատ տեղերում պնդում էր դրսից կազմակերպված լինելու վարկածը։ Դեմ չլինելով, որ կարող է դրսից կազմակերպված լինի՝ չեմ կարող չմտածել, որ դա իրենք էին անում իրենց դեմքը ժողովրդի առաջ պահպանելու համար։ Հակառակ պարագայում այսօր ամբողջական իշխանություն ունեն, խորհրդարանում ամբողջությամբ իրենք են, նախագահն էլ իրենցն է, իրեն էլ Վազգենին ընկեր է համարում։ Դե թող դնեն բացահայտեն, չասեն՝ այդ 5-ն են բացահայտվածները։
13.10.2009 ● 18:31
Մենք ունենք չորս հարևան՝ մեկը ոխերիմ թշնամի է, մեկն ուղղակի թշնամի է, մեկն այնքան էլ վստահելի չէ, վերջինից էլ չես հասկանում՝ վաղն ինչ կլինի։ Չի՛ լինում այդպես։ Երբ մարդ ապրում է իր հարևանների հետ, գոնե մի հարևան ունենում է, որին թողնում է բանալին, որ երեխան դպրոցից գա և կարողանա դուռը բացել։
12.10.2009 ● 13:13
Մենք պետք է ձևավորենք այն ուժի կենտրոնը, որը գնա այդ իշխանափոխությանը, որովհետև, ֆորմալ իմաստով, այսօր ընդդիմադիր դաշտում երկու բևեռ կա։ Մի բևեռը տերպետրոսյանական ընդդիմությունն է, որը տուն է գնացել, ձեռքերը լվացել է, սպասողական դիտորդի կարգավիճակով է դիտարկում այդ գործընթացները, մյուսն այսօր ձևավորվող բևեռն է, որը կոնսոլիդացվում է Դաշնակցության շուրջ։ Սակայն Դաշնակցությունն ինքը պատրա՞ստ է այդ փոփոխությանը։ Կարծում եմ, որ այս խնդիրը պետք է Դաշնակցությունն ինքն իր առաջ դնի։ Նախ և առաջ, որպեսզի նա պատրաստ լինի իշխանափոխության, պետք է կարողանա իր կողքին կոնսոլիդացնել այդ ուժերը, կարողանա առարկայական և հասարակության համար հասկանալի դրութներ առաջ քաշել, խնդիրը հստակ ձևակերպել, էլ չասեմ, որ նա նախ պետք է վերահսկի իր հեռուստաընկերությունը՝ «Երկիր մեդիան», որն, ըստ էության, մինչև այս վերջին ամիսը ոչնչով չէր տարբերվում այն 17 հեռուտաընկերություններից, որոնք գնտվում են իշխանությունների լիակատար վերահսկողության տակ։ Այսինքն, ես ցավով եմ ասում, որ Դաշնակցությունը նույնպես պատրաստ չէ այդ իշխանափոխությանը, և Հայաստանը կարող է հայտնվել 1918-20թթ. ժամանակներում, երբ նույն իրավիճակն էր, և, փաստորեն, Հայաստանում չծնվեց այն քաղաքական ուժը, որը կարողանար կոնսոլիդացնել և ճիշտ խնդիրներ դնելով՝ փրկեր երկիրը, ինչպես որ եղավ Թուրքիայում Աթա Թուրքի ժամանակ։
09.10.2009 ● 18:15
Ես, միևնույն է, իմ միջոցներով բոյկոտելու եմ հայ-թուրքական արձանագրությունները։ Եթե նույնիսկ ստորագրվեն, ես, միևնույն է, հույների ցեղասպանության օրն էլ կնշեմ, հայերի ցեղասպանության օրն էլ կնշեմ, թող ինձ դատեն, քրդերի ցեղասպանության օրն էլ կնշեմ, ասորիների ցեղասպանության օրն էլ կնշեմ, թող ինձ դատեն։ Բացի 1915-1916թթ. Ցեղասպանության օրերից՝ կա նաև 1955թ. սեպտեմբերի 6-7-ը, երբ Իզմիրում ջարդեր են տեղի ունեցել։ Ես ավելի շատ կսկսեմ նշելը։ Ես բոյկոտելու եմ, ես չեմ ճանաչելու այդ արձանագրությունները։ Հանրային խորհրդում ես ասել եմ ո՛չ։ Մենք դեմ չէինք սահմանների բացմանը, որովհետև դրանք մենք չենք փակել։
08.10.2009 ● 19:13
ՀԱԿ-ի թիմից մի վերլուծաբան վերջերս ասում էր, թե Ցեղասպանության հարցը պետք է իջեցնել քաղաքական մակարդակից և բերել պատմության ոլորտ, այսինքն՝ այն, ինչ թուրքերն են ասում, որովհետև եթե մենք Ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչել ենք տալիս, այն ճանաչել ենք տալիս որպես քաղաքական երևույթ։ Այդպիսով, նա ստանձնում է թուրքական կողմի փաստաբանի դերը։ Սրա վրա չենք զարմանում, որովհետև սա է մեր իրականությունը։
30.09.2009 ● 15:41
Ես Նժդեհի գաղափարախոսությանը հետևող մարդ եմ։ Նժդեհի մոտ նման միտք կա՝ եթե ուզում եք ներել թուրքին, հաղթե՛ք նախ, և եթե մտածում եք, որ չի գալու այդ օրը, որ մենք ներենք թուրքին, ապա վստահեցնում եմ ձեզ, որ կգա՛, բայց միայն նրան հաղթելուց, ծնկի բերելուց հետո։
29.09.2009 ● 18:40
Ինչքան էլ մենք ասենք, թե արձանագրություններում նախապայմաններ չկան, դրանք չեն կապվում Ղարաբաղի հետ, դա այդպես չէ, և փաստացի Թուրքիան անուղղակի պայման է դնում, որ Հայաստանի հետ կբարելավի հարաբերությունները միայն այն դեպքում, երբ ղարաբաղյան ճակատում կդառնա, այսպես ասած, շատ ակտիվ խաղացող, ինչը և մեզ համար պարզապես վտանգավոր է։ Իմ անձնական տեսակետով ղարաբաղյան խնդիրն այսօրվա դրությամբ փակուղային դրության մեջ է. այսօր այն լուծում չունի, քանի որ «լուծումն» ուղղակի կարող է բերել պատերազմային իրավիճակի։
19.09.2009 ● 17:10
Հայկական հեղափոխական շարժման ողբերգությունը նրանում է, որ այն ղեկավարվում է հակահեղափոխականի կողմից։ Լևոն Տեր-Պետրոսյանը հակահեղափոխական է։ Մինչդեռ իրավիճակը հեղափոխական է։ Եվ, բնականաբար, դա ողբերգություն է, որը մեծ ժամանակ է խլում մեզանից և ժողովրդի ապագայից։ Սակայն դա անվերջ չի կարող տեղի ունենալ։ Կարծում եմ, որ պատմության ընթացքը (ընդ որում՝ խոսքն արդեն օրերի, ժամերի մասին է), կտրուկ կփոխի այս իրավիճակը, և ինքը, լինելով հմուտ քաղաքական գործիչ, վաղուց դա զգացել է։ Իզուր չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նորից կրկնում է, որ ինքը պատրաստ է չդնել իր թեկնածությունը։ Նա շատ լավ հասկանում է, որ այլևս չի կարող։
09.09.2009 ● 18:46
Ղարաբաղյան պատերազմի ավարտից մինչ օրս մենք ամբողջ աշխարհին թմբկահարում ենք միայն մի բան, որ մենք պատրաստ ենք զիջումների՝ դրանով իսկ շարժելով նույն այդ աշխարհի զարմանքը՝ մարդ է՞լ իր առջև նպատակ դնի՝ հնարավորինս շուտ ազատվելու իր արյան գնով ձեռք բերածից: Մինչ օրս տեղի ունեցած իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ հայ քաղաքական իրականության մեջ կարծես թե չկա այն ուժը, որն ի վիճակի կլիներ թե՛ Հայաստանում և թե՛ Ղարաբաղում բարձրացնել ընդդիմանալու կամ ընդվզելու իրական ալիք:
07.09.2009 ● 18:40
Ես երբեք ՀԱԿ անդամ չեմ եղել։ Մեկ անգամ ելույթ եմ ունեցել ՀԱԿ-ի ամբիոնից, երբ ինձ հատուկ հրավիրել էին, և հենց այնտեղ ասել եմ, որ ես Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին չեմ քվեարկել և ինքս անձամբ ՀԱԿ-ի անդամ չեմ և չեմ էլ պատրաստվում լինել։ Թեև ես շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում ընդդիմության մտավոր ուժին և հատկապես նրա առաջնորդին։
04.09.2009 ● 18:41
Այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը Հայաստանի իշխանություններին, հատկապես նախագահին համարում է ոչ լիարժեք լեգիտիմ, դա արդեն նշանակում է, որ նրանք այդ մարդուն համարում են ոչ թե ժողովրդի ներկայացուցիչ, այլ անձ և պետք է փորձեն համոզել ոչ թե ժողովրդին, այլ մեկ անձի։ Դա նաև նշանակում է, որ Հայաստանն այս հարցում թույլ է։
03.12.2024 ● 13:12
03.12.2024 ● 12:31
03.12.2024 ● 12:03
03.12.2024 ● 11:30
03.12.2024 ● 11:04
02.12.2024 ● 16:53
02.12.2024 ● 15:33
02.12.2024 ● 15:20
02.12.2024 ● 14:53
02.12.2024 ● 13:01
02.12.2024 ● 12:37
02.12.2024 ● 12:29
02.12.2024 ● 09:06
02.12.2024 ● 08:45
02.12.2024 ● 08:14
01.12.2024 ● 22:48
01.12.2024 ● 12:14
01.12.2024 ● 11:31
01.12.2024 ● 10:54
01.12.2024 ● 10:49
01.12.2024 ● 09:16
01.12.2024 ● 08:56
01.12.2024 ● 08:53
30.11.2024 ● 21:12
30.11.2024 ● 21:10
30.11.2024 ● 19:12
30.11.2024 ● 17:25
● Ուղիղ խոսք
Վարդան Ջալոյան
17.11.2009 ● 19:15
Այսօր մարդիկ, ովքեր խոսում և քննադատում են Լևոն Տեր-Պետրոսյանին, ասում են, որ իսկապես ստեղծվել է մի անելանելի վիճակ, և այդ ամենն իսկապես միայն ավելի ծայրահեղականացնում ու շիկացնում է մթնոլորտը։ Անկեղծ եմ ասում՝ Կոնգրեսի կոմպրոմիսի գնալը, որը կարելի է փաստ համարել, իսկապես միայն լարում և շիկացնում է միջավայրը և դարձնում ավելի պայթյունավտանգ։ Մարդիկ իրենց արտահայտություններում դառնում են ավելի կտրուկ, ավելի անհանդուրժող, քանի որ նրանց թույլ չտվեցին ունենալ այլընտրանք, ավելի ճիշտ՝ այլընտրանքներ։
Տիգրան Պասկևիչյան
16.11.2009 ● 16:56
Կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը, բնականաբար, չի ընդունվի իշխանությունների կողմից։ Նրանք շարունակելու են իրենց «կոշտ» քաղաքականությունը, ամեն ինչ արվելու է նույնը՝ եթե հնարավոր է, թուղթ չտալ Նիկոլ Փաշինյանին, որ մասնակցի ընտրություններին, եթե անգամ մասնակցի էլ, թույլ չտալ, որ անցնի և այլն։
Արթուր Ավթանդիլյան
11.11.2009 ● 14:57
Հայաստանի քաղաքական դաշտի ամենացավոտ հարցերից մեկն այն է, որ չկան լճացման ուրույն պատճառներ, որոնք հատուկ են այս կամ այն կուսակցությանն ու քաղաքական ուժին։ Բոլորը լճացած են միևնույն պատճառով։ Այստեղ քաղաքական մտածողության, քաղաքական մշակույթի խնդիր կա, ի վերջո՝ սերնդափոխության հարց կա։
Հովհաննես Հովհաննիսյան
07.11.2009 ● 17:46
Ես մի շատ կարևոր բան կասեմ, որը մինչև վերջ վստահության չբերեց ընդդիմության և կոնկրետ Լևոն Տեր-Պետրոսյանի անձի նկատմամբ։ Դա այն էր, որ նա ամեն կերպ կա՛մ խուսափեց, կա՛մ չդատապարտեց 1995-1996թթ. ընտրությունները։ Ես համոզված եմ, որ մեր բոլոր դժբախտությունների հիմքը եկել է հենց 1995-1996թթ. կեղծված ընտրություններից, հետագայում՝ 1998թ. և 2003թ., և, բնականաբար, 2008թ., արդեն կեղծումների շարքը գնաց։
Ջիվան Ավետիսյան
05.11.2009 ● 19:14
Երբ հասարակ ժողովրդին բացատրում ես, որ պետք է հող հանձնենք՝ այն հողը, որն արյունով ու քրտինքով է ձեռք բերվել, բոլորն ասում են, որ այդպես չի լինի։ Իմ ընկերներից մեկը ֆիլմը դիտելուց հետո հետաքրքիր բան ասաց՝ մենք նստել ենք մի ավտոբուս, որի ղեկը մեր ձեռքին չէ, ֆիլմից հետո ես ուզում եմ իջնել։ Այո՛, պետք է իջնենք մենք այս ամենից. սա մեր ավտոբուսը չէ, սխալ համարի ավտոբուս ենք նստել ու գնում ենք ուրիշ տեղ։ Իսկ հասարակությանը մադրիդյան սկզբունքներն այլ ձև են ներկայացվում։ Ներկայացվում է, որ մենք շատ լավ կետ ունենք այնտեղ։ Այդ կետն այն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի։ Կներե՛ք, ինչի՞ց հետո։ Զորքերը դուրս բերելուց, փախստականների վերադարձից և խաղաղապահ ուժերից հետո այլևս չի գա ինքնորոշման ժամանակը։
Արա Գևորգյան
03.11.2009 ● 18:36
Ես սիրում եմ խաղաղությունը, ուզում եմ, որ խաղաղություն լինի։ Ուզում եմ, որ իմ երեխան ապրի խաղաղ երկնքի տակ։ Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ինչ-որ չափով նպաստում է այդ խաղաղությանը։ Սակայն այդ ամենը չպետք է արվի մեր ազգային արժանապատվության հաշվին։
Միքայել եպիսկոպոս Աջապահյան
29.10.2009 ● 17:25
Այս արձանագրություններում մերոնք, իբրև արդարացում, ասում են՝ տեսե՛ք, Ցեղասպանությունը նշված չէ։ Բայց ես ասում եմ, որ շատ ավելի լավ կլիներ, որ նշվեր՝ իբրև Հայաստանի կողմից պահանջատիրություն, որ Հայաստանը չի հրաժարվում Ցեղասպանության հատուցման իր պահանջից: Հայաստանը երբևիցե չպետք է հրաժարվեր Ցեղասպանության նկատմամբ իր պահանջատիրությունից: Դա՝ իբրև փաստարկ, իբրև հաղթաթուղթ, պետք է միշտ լինի հայ-թուրքական հարաբերությունների մեջ: Քաղաքական հարաբերությունները չեն կարող հաստատվել՝ լռելով Ցեղասպանության մասին:
Արամ Զ. Սարգսյան
27.10.2009 ● 19:57
Ու ամբողջ դժբախտությունն այն է, որ հենց այսօրվա գործող իշխանությունները, մասնավորապես Հանրապետական կուսակցությունը, որ այսօր իշխանություն է, չէր բացառում, ավելին՝ շատ տեղերում պնդում էր դրսից կազմակերպված լինելու վարկածը։ Դեմ չլինելով, որ կարող է դրսից կազմակերպված լինի՝ չեմ կարող չմտածել, որ դա իրենք էին անում իրենց դեմքը ժողովրդի առաջ պահպանելու համար։ Հակառակ պարագայում այսօր ամբողջական իշխանություն ունեն, խորհրդարանում ամբողջությամբ իրենք են, նախագահն էլ իրենցն է, իրեն էլ Վազգենին ընկեր է համարում։ Դե թող դնեն բացահայտեն, չասեն՝ այդ 5-ն են բացահայտվածները։
Ժիրայր Դադասյան
13.10.2009 ● 18:31
Մենք ունենք չորս հարևան՝ մեկը ոխերիմ թշնամի է, մեկն ուղղակի թշնամի է, մեկն այնքան էլ վստահելի չէ, վերջինից էլ չես հասկանում՝ վաղն ինչ կլինի։ Չի՛ լինում այդպես։ Երբ մարդ ապրում է իր հարևանների հետ, գոնե մի հարևան ունենում է, որին թողնում է բանալին, որ երեխան դպրոցից գա և կարողանա դուռը բացել։
Երվանդ Բոզոյան
12.10.2009 ● 13:13
Մենք պետք է ձևավորենք այն ուժի կենտրոնը, որը գնա այդ իշխանափոխությանը, որովհետև, ֆորմալ իմաստով, այսօր ընդդիմադիր դաշտում երկու բևեռ կա։ Մի բևեռը տերպետրոսյանական ընդդիմությունն է, որը տուն է գնացել, ձեռքերը լվացել է, սպասողական դիտորդի կարգավիճակով է դիտարկում այդ գործընթացները, մյուսն այսօր ձևավորվող բևեռն է, որը կոնսոլիդացվում է Դաշնակցության շուրջ։ Սակայն Դաշնակցությունն ինքը պատրա՞ստ է այդ փոփոխությանը։ Կարծում եմ, որ այս խնդիրը պետք է Դաշնակցությունն ինքն իր առաջ դնի։ Նախ և առաջ, որպեսզի նա պատրաստ լինի իշխանափոխության, պետք է կարողանա իր կողքին կոնսոլիդացնել այդ ուժերը, կարողանա առարկայական և հասարակության համար հասկանալի դրութներ առաջ քաշել, խնդիրը հստակ ձևակերպել, էլ չասեմ, որ նա նախ պետք է վերահսկի իր հեռուստաընկերությունը՝ «Երկիր մեդիան», որն, ըստ էության, մինչև այս վերջին ամիսը ոչնչով չէր տարբերվում այն 17 հեռուտաընկերություններից, որոնք գնտվում են իշխանությունների լիակատար վերահսկողության տակ։ Այսինքն, ես ցավով եմ ասում, որ Դաշնակցությունը նույնպես պատրաստ չէ այդ իշխանափոխությանը, և Հայաստանը կարող է հայտնվել 1918-20թթ. ժամանակներում, երբ նույն իրավիճակն էր, և, փաստորեն, Հայաստանում չծնվեց այն քաղաքական ուժը, որը կարողանար կոնսոլիդացնել և ճիշտ խնդիրներ դնելով՝ փրկեր երկիրը, ինչպես որ եղավ Թուրքիայում Աթա Թուրքի ժամանակ։
Էդուարդ Պոլատով
09.10.2009 ● 18:15
Ես, միևնույն է, իմ միջոցներով բոյկոտելու եմ հայ-թուրքական արձանագրությունները։ Եթե նույնիսկ ստորագրվեն, ես, միևնույն է, հույների ցեղասպանության օրն էլ կնշեմ, հայերի ցեղասպանության օրն էլ կնշեմ, թող ինձ դատեն, քրդերի ցեղասպանության օրն էլ կնշեմ, ասորիների ցեղասպանության օրն էլ կնշեմ, թող ինձ դատեն։ Բացի 1915-1916թթ. Ցեղասպանության օրերից՝ կա նաև 1955թ. սեպտեմբերի 6-7-ը, երբ Իզմիրում ջարդեր են տեղի ունեցել։ Ես ավելի շատ կսկսեմ նշելը։ Ես բոյկոտելու եմ, ես չեմ ճանաչելու այդ արձանագրությունները։ Հանրային խորհրդում ես ասել եմ ո՛չ։ Մենք դեմ չէինք սահմանների բացմանը, որովհետև դրանք մենք չենք փակել։
Արտյուշա Շահբազյան
08.10.2009 ● 19:13
ՀԱԿ-ի թիմից մի վերլուծաբան վերջերս ասում էր, թե Ցեղասպանության հարցը պետք է իջեցնել քաղաքական մակարդակից և բերել պատմության ոլորտ, այսինքն՝ այն, ինչ թուրքերն են ասում, որովհետև եթե մենք Ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչել ենք տալիս, այն ճանաչել ենք տալիս որպես քաղաքական երևույթ։ Այդպիսով, նա ստանձնում է թուրքական կողմի փաստաբանի դերը։ Սրա վրա չենք զարմանում, որովհետև սա է մեր իրականությունը։
Գագիկ Գինոսյան.
30.09.2009 ● 15:41
Ես Նժդեհի գաղափարախոսությանը հետևող մարդ եմ։ Նժդեհի մոտ նման միտք կա՝ եթե ուզում եք ներել թուրքին, հաղթե՛ք նախ, և եթե մտածում եք, որ չի գալու այդ օրը, որ մենք ներենք թուրքին, ապա վստահեցնում եմ ձեզ, որ կգա՛, բայց միայն նրան հաղթելուց, ծնկի բերելուց հետո։
Երվանդ Բոզոյան
29.09.2009 ● 18:40
Ինչքան էլ մենք ասենք, թե արձանագրություններում նախապայմաններ չկան, դրանք չեն կապվում Ղարաբաղի հետ, դա այդպես չէ, և փաստացի Թուրքիան անուղղակի պայման է դնում, որ Հայաստանի հետ կբարելավի հարաբերությունները միայն այն դեպքում, երբ ղարաբաղյան ճակատում կդառնա, այսպես ասած, շատ ակտիվ խաղացող, ինչը և մեզ համար պարզապես վտանգավոր է։ Իմ անձնական տեսակետով ղարաբաղյան խնդիրն այսօրվա դրությամբ փակուղային դրության մեջ է. այսօր այն լուծում չունի, քանի որ «լուծումն» ուղղակի կարող է բերել պատերազմային իրավիճակի։
Տիգրան Խզմալյան
19.09.2009 ● 17:10
Հայկական հեղափոխական շարժման ողբերգությունը նրանում է, որ այն ղեկավարվում է հակահեղափոխականի կողմից։ Լևոն Տեր-Պետրոսյանը հակահեղափոխական է։ Մինչդեռ իրավիճակը հեղափոխական է։ Եվ, բնականաբար, դա ողբերգություն է, որը մեծ ժամանակ է խլում մեզանից և ժողովրդի ապագայից։ Սակայն դա անվերջ չի կարող տեղի ունենալ։ Կարծում եմ, որ պատմության ընթացքը (ընդ որում՝ խոսքն արդեն օրերի, ժամերի մասին է), կտրուկ կփոխի այս իրավիճակը, և ինքը, լինելով հմուտ քաղաքական գործիչ, վաղուց դա զգացել է։ Իզուր չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նորից կրկնում է, որ ինքը պատրաստ է չդնել իր թեկնածությունը։ Նա շատ լավ հասկանում է, որ այլևս չի կարող։
Վլադիմիր Հարությունյան
09.09.2009 ● 18:46
Ղարաբաղյան պատերազմի ավարտից մինչ օրս մենք ամբողջ աշխարհին թմբկահարում ենք միայն մի բան, որ մենք պատրաստ ենք զիջումների՝ դրանով իսկ շարժելով նույն այդ աշխարհի զարմանքը՝ մարդ է՞լ իր առջև նպատակ դնի՝ հնարավորինս շուտ ազատվելու իր արյան գնով ձեռք բերածից: Մինչ օրս տեղի ունեցած իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ հայ քաղաքական իրականության մեջ կարծես թե չկա այն ուժը, որն ի վիճակի կլիներ թե՛ Հայաստանում և թե՛ Ղարաբաղում բարձրացնել ընդդիմանալու կամ ընդվզելու իրական ալիք:
Տիգրան Խզմալյան
07.09.2009 ● 18:40
Ես երբեք ՀԱԿ անդամ չեմ եղել։ Մեկ անգամ ելույթ եմ ունեցել ՀԱԿ-ի ամբիոնից, երբ ինձ հատուկ հրավիրել էին, և հենց այնտեղ ասել եմ, որ ես Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին չեմ քվեարկել և ինքս անձամբ ՀԱԿ-ի անդամ չեմ և չեմ էլ պատրաստվում լինել։ Թեև ես շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում ընդդիմության մտավոր ուժին և հատկապես նրա առաջնորդին։
Հովհաննես Իգիթյան.