Լրահոս

26.01.2016 17:12


Մեղրու լեռնանցքը և Գորիսի ավտոճանապարհները դժվարանցանելի են

Մեղրու լեռնանցքը և Գորիսի ավտոճանապարհները դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ՝ Ջերմուկում, Սարավանում, Գորիսում, Կապանում և Մեղրիում տեղում է ձյուն:

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներն առատ տեղումների պատճառով դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Մեղրու լեռնանցքը` կցորդով ավտոմեքենաների համար:

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը