Լրահոս

26.01.2016 21:45


Փլուզման վտանգ Թաիրովի փողոցում

Փլուզման վտանգ Թաիրովի փողոցում

Հունվարի 26-ին, ժամը 14.27-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի թիվ 13 հողաշեն տունը գտնվում է վթարային վիճակում, առկա է փլուզման վտանգ (պատերին առաջացել են ճաքեր). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Լ. Հ.-ին պատկանող տունը 1940-ական թվականներին կառուցված մեկհարկանի հողաշեն կառույց է՝ 13 քմ մակերեսով: Տան պատերին առկա են բազմաթիվ ճեղքեր, իսկ բաղդատե առաստաղի մի մասը ճկված է (մոտ 4 քմ):

Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում քաղաքաշինության նախարարության պատասխանատուն:

Այս խորագրի վերջին նյութերը