Լրահոս

26.01.2016 22:33


Նորք-Մարաշում վնասազերծված խմբի գործով կալանավորված Հ1-ի աշխատակիցն ազատ է արձակվել

Նորք-Մարաշում վնասազերծված խմբի գործով կալանավորված Հ1-ի աշխատակիցն ազատ է արձակվել

Նորք-Մարաշում 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված Արման Հայրապետյանն ազատ է արձակվել: Այս մասին News-Book-ի հետ զրույցում ասաց վերջինիս պաշտպան Հերմինե Միքայելյանը:

Միքայելյանը տեղեկացրեց, որ Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ հանրապետությունից չբացակայելը:

«Եթե նախաքննության մարմինը կարծում է, որ կասկածյալը կարող է թաքնվել, հանցագործություն կատարել կամ խոչընդոտել նախաքննությանը, երկրացնում է կալանքի ժամկետը: Մեր դեպքում ընդունվեց ստորագրություն չհեռանալու մասին»,- ասաց փաստաբանը:

Մանրամասները՝ News-Book–ում։

Այս խորագրի վերջին նյութերը