Լրահոս

27.01.2016 11:52


Խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ քրեական գործ

Խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ քրեական գործ

Քաղաքացի Սիլվարդ Մ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համարնախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնի նախկին ծառայողի կողմից առերևույթ խոշոր չափերով խարդախություն կատարելուվերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Սիլվարդ Մ.-ն հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնի նախկին ծառայող Նարեկ Մ.-ն 2014 թվականի դեկտեմբերին, ոստիկանության համակարգում ծառայություն իրականացնելու ժամանակահատվածում, որդուց՝ Արկադի Մ.-ից, գնել է նրան պատկանող ավտոմեքենան, սակայն ո՛չ վճարել է գումարը, ո՛չ էլ՝ վերադարձրել ավտոմեքենան:

Քաղաքացի Սիլվարդ Մ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնի նախկին ծառայողի կողմից առերևույթ խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀքրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեականգործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը