Լրահոս

27.01.2016 18:20


Ուջանում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Ուջանում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Հունվարի 26-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արագածոտնի մարզային վարչության ծառայողները Ուջան գյուղում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սամվել Ս.-ն, ով հունվարի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խուզարկությամբ Սամվել Ս.-ի մոտ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանի 6 փամփուշտ:
Սամվել Ս.-ն հայտնել է, որ հրացանը պահվում է Ուջան գյուղում՝ տներից մեկի թոնրի մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը