Լրահոս

07.10.2010 10:26


Քլինթոնը Ռուսաստանին կոչ է արել դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից

Քլինթոնը Ռուսաստանին կոչ է արել դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում դուրս բերել իր զինված ուժերը վրացական տարածքից։ Այս մասին տեղեկացնում է «Интерфакс»-ը։

-Մենք Ռուսաստանին կոչ ենք անում դուրս բերել զորքերը Վրաստանից և ամբողջությամբ կատարել կրակի դադարեցման վերաբերյալ 2008թ. օգոստոսի 12-ի համաձայնագրի կետերը,- ասել է Քլինթոնը Վրաստանի վարչապետ Նիկոլայ Գիլաուրիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Նա նշել է նաև, որ ԱՄՆ-ը շարունակում է ժողովրդավարական գործընթացների զարգացման հարցում աջակցել Վրաստանին, որպեսզի դառնա Արևմուտքի լիիրավ անդամ։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը հավանություն է տալիս ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ձգտմանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը