Լրահոս

28.01.2016 09:16


Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Հունվարի 27-ին, ժամը 20.02-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մազրի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի մոտակայքում «Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել թիվ 45 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի մոնտեյրո» մակնիշի 34 QN 142 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Դ.) ավտոմեքենան:

***

Հունվարի 27-ին, ժամը 18.47-ին ահազանգ է ստացվել, որ Բարձրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհին` «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԲՄՎ 318» մակնիշի 32 TL 349 պետհամարանիշի (վարորդ` Հ. Շ.) ավտոմեքենան արգելափակվել է Բարձրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 27-ին, ժամը 16.49-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի սկզբնամասում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել թիվ 45 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ինֆինիտի FX35» մակնիշի 34 MN 576 պետհամարանիշի (վարորդ՝ Է. Կն) ավտոմեքենան:

***

Հունվարի 27-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում օդանավակայանի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Դեյվու» մակնիշի (վարորդ Լ. Գ.) 299 LD 61 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Հունվարի 27-ին, ժամը 15.11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում՝ ոստիկանության մարզային վարչության շենքի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել թիվ 44 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները Զ.Անդրանիկի պողոտայի գազալցակայանի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 01 ՍԼ 621 պետհամարանիշի (վարորդ՝ Ն. Ս.) ավտոմեքենան:

***

Հունվարի 27-ին, ժամը 11.37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի 43 SM 690 պ/հ (վարորդ՝ Հ. Թ.) ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը