Լրահոս

28.01.2016 13:05


Հիվանդին ամենագնացով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային (տեսանյութ)

Հիվանդին ամենագնացով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային (տեսանյութ)

Հունվարի 28-ին՝ ժամը 08.41-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մեկնել Արագածոտնի մարզի Միջնատուն գյուղ հիվանդ քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու համար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ամենագնացով (Буран) 1978 թ. ծնված Ն. Ա.-ին տեղափոխել են մոտ 3 կմ հեռավորության վրա գտնվող շտապօգնության ավտոմեքենայի մոտ. Ն. Ա.-ն տեղափոխվել է Ծաղկահովիտի ԲԿ. բժիշկներն առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը