Լրահոս

28.01.2016 18:32


Խուզարկություն՝ քրեական գործի շրջանակներում

Խուզարկություն՝ քրեական գործի շրջանակներում

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 1969 թ. ծնված Ռաֆիկ Վ.-ի բնակության հասցեներում և կից օժանդակ շինություններում:

Խուզարկությունն իրականացնելուց առաջ Ռաֆիկ Վ.-ն վագոն-տնակի պահարանից ներկայացրել է փայտյա խզակոթով, առանց գործարանային համարի, առանց փամփշտակալի, ինքնաձիգի նմանվող հրազեն և հայտարարել, որ այն պատկանում է իրեն:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հրազենի ձեռք բերման աղբյուրը և մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ռաֆիկ Վ.-ն ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժին, որտեղ նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը