Լրահոս

28.01.2016 20:58


Պահակակետն այրվել է, ներսում հայտնաբերվել է քաղաքացու դի

Պահակակետն այրվել է, ներսում հայտնաբերվել է քաղաքացու դի

Հունվարի 28-ին, ժամը 14.34-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մասիսի փողոցում գտնվող չգործող գործարանի պահակակետը այրվել է, ներսում քաղաքացի կա:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մասիսի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող չգործող գործարանի պահակակետը ամբողջությամբ այրված է (մոտ 10 քմ). ներսում հայտնաբերվել է քաղաքացու դի:

Այս խորագրի վերջին նյութերը