Լրահոս

29.01.2016 08:40


Տրակտորն արգելափակվել է ձյան մեջ

Տրակտորն արգելափակվել է ձյան մեջ

Հունվարի 29-ին՝ ժամը 04.45-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերեկ «ВАЗ-2106» մակնիշի 34 TQ 234 պ/հ և «Ford Transit» մակնիշի 34MD616 պ/հ ավտոմեքենաները (6 ուղևոր):

***

Հունվարի 29-ին՝ ժամը 03.06-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի հրապարակի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան սահել է դեպի հարակից ձորակը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW 525» մակնիշի 34 AF 758 պ/հ ավտոմեքենան:

***

Հունվարի 29-ին՝ ժամը 02.58-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 34 PC 454 պետհամարանիշով (վարորդ՝ Ս. Ղ.) ավտոմեքենան (3 ուղևոր):

***

Հունվարի 29-ին՝ ժամը 01.36-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում «ВАЗ-2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ВАЗ-2107» մակնիշի 12 SO 758 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ. և 3 ուղևոր):

***

Հունվարի 28-ին՝ ժամը 22.29-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում «Opel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Vektra B» մակնիշի 35 SV 105 պ/հ ավտոմեքենան:

***

Հունվարի 28-ին՝ ժամը 19.37-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի շինարարների փողոցում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Газель» մակնիշի 268 TU42 պ/հ շտապօգնության ավտոմեքենան:

***

Հունվարի 28-ին՝ ժամը 14.33-ին, ահազանգ է ստացվել, որ Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհին «ВАЗ-2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա (21 ուղևոր):

***

Հունվարի 28-ին՝ ժամը 13.05-ին, տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տրակտորը արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Վրանային հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «МТЗ-82» մակնիշի 19 LT 89 պետհամարանիշով տրակտորը:

Այս խորագրի վերջին նյութերը