Լրահոս

29.01.2016 10:59


Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը: Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը