Հայաստանի աշխարհիկ իշխանությունները, լեգիտիմության սուր դեֆիցիտը լրացնելու և գաղափարական դատարկությունը լցնելու նպատակով, միաձուլվել են Հայ առաքելական եկեղեցու հետ։ Այդպիսով փորձ է արվել, այսպես ասած, հոգևոր փաթեթավորում տալ կլեպտոկրատիային։ Արդյունքում՝ խնդիրները չեն լուծվել. դրանք ավելի են խորացել։
Աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների միասնությունից տուժել է Հայ առաքելական եկեղեցու իմիջը, քանզի հոգևոր դասի ներկայացուցիչներն ավելի են բացահայտվել հանրության համար։ Պարզ է դարձել, որ սրանք ոչ պակաս (եթե ոչ ավելի) նյութապաշտ են, գույքասեր, որկրամոլ և աշխարհիկ «կայֆերի» սիրահար։
Այդ վտանգավոր միասնությունից տուժել է մեր պետությունը։ Քանզի «սրբազան ավազակաորջի» վերածված իշխող համակարգը միայն բացասական արդյունքներ կարող է ապահովել և գաղջ մթնոլորտ ստեղծել։ Այդպես էլ կա։
Օրինակ՝ երեկ բանակի օրն էր, բայց չկար տոնական մթնոլորտ։ Աշխարհիկ ու հոգևոր դասի իշխանավորների հետ հանրության կարճատև շփումը վերածվեց միջադեպի։ Լրագրողները պարզապես «հոշոտում» էին նրանց, իսկ իշխանավորներն էլ չէին թաքցնում իրենց զզվանքն առ լրագրողներ։ Ամեն ինչ գաղջ էր։
Ճիշտ է, իրենց հարցերով Նավասարդ Կճոյանին ու Սերժ Սարգսյանին «հոշոտող» լրագրողների ճնշող մեծամասնությունը Բաղրամյան 26–ին կցված «Գեբելսյան» քարոզչամեքենայի մաս է կազմում և իր մասով նպաստում գաղջ մթնոլորտի ձևավորմանը, բայց, միևնույն է, դրանք տարբեր «դասակարգեր» են ներկայացնում, և առիթի դեպքում կողմերը չեն թաքցնում փոխադարձ զզվանքը։
Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ աշխարհիկ ու հոգևոր կոչված իշխանության վտանգավոր միասնությունը սպառնալիք է մեր պետականությանը։ Պետության ու եկեղեցու իրական տարանջատում է պետք։ Այլապես կվարկաբեկվեն և՛ պետությունը, և՛ եկեղեցին։ Այն, ինչ հիմա տեսնում ենք։
Վտանգավոր միասնություն (տեսանյութ)

Կորյուն Մանուկյան