Լրահոս

29.01.2016 14:40


Արցախի բուժհաստատություններում գրիպով հիվանդների թիվն աճել է

Արցախի բուժհաստատություններում գրիպով հիվանդների թիվն աճել է

Հունվարի 28-ի դրությամբ՝ Արցախի Հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների (ՎՇՍՈՒՎ) պատճառով ստացիոնար բուժում է ստանում 114 հիվանդ, այդ թվում՝ 50-ը մինչև 18 տարեկան:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից: Հոսպիտալացված 48 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 5-ը՝ մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է «բավարար»: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 2 հիվանդ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել:

Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը