Լրահոս

30.01.2016 11:14


Կրակոցներ Վանաձորում. բնակարանագողերը կրակել են ոստիկանների ուղղությամբ

Կրակոցներ Վանաձորում. բնակարանագողերը կրակել են ոստիկանների ուղղությամբ

Այսօր՝ հունվարի 30-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կան անձինք գողություն անելու նպատակով մտել են Նարեկացի 71/1 տուն: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Երբ ոստիկանները մոտեցել են նշված սեփական տանը, ներսից կրակոցներ են արձակել նրանց ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայրում հայտնաբերվել են հրազենից արձակված պարկուճներ և պատերի և պատուհանների վրա կրակոցների հետքեր:

Հանցագործները այլ ելքերով դիմել են փախուստի: Նշված տունը պատկանում է Էդիկ Հովհաննիսյանին, ով տևական ժամանակ է, բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը