Լրահոս

30.01.2016 11:25


Երկու միլիոնի գողությունը բացահայտվել է

Երկու միլիոնի գողությունը բացահայտվել է

Հունվարի 28-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հրայր Ա.-ին, 1982 թ. ծնված Գոռ Ղ.-ին և 1986 թ. ծնված Ռուստամ Թ.-ին:
Հրայր Ա.-ն խոստովանել է, որ 2015 թ. ամռանը Գոռ Ղ.-ի և Ռուստամ Թ.-ի հետ նախնական համաձայնության գալով՝ Հաղարծին գյուղում գտնվող, նույն գյուղի բնակիչ Մերուժան Թ.-ին պատկանող ավտոպահեստամասերի խանութի հետևի մասի մետաղյա թիթեղը կտրելով՝ գողացել են ավտոպահեստամասեր:
Պատճառված վնասի չափը կազմում է 2.000.000 դրամ:
Գոռ Ղ.-ն և Ռուստամ Թ.-ն ձերբակալված են:
Դիլիջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը