Լրահոս

07.10.2010 12:02


Հրդեհ' Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Հոկտեմբերի 6-ին'ժամը  21.38-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 2 հասցեում' Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի լաբորատոր մասնաշենքի 5-րդ հարկում:

Դեպքի վայր է մեկնել  երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.57-ին, մարվել'22.08-ին:

Այրվել են քիմիայի ամբիոնի միջանցքի հատակը, պատերը, առաստաղը և լսարանների հատվածներ' մոտ 240 քմ ընդհանուր մակերեսով:

Այս խորագրի վերջին նյութերը