Լրահոս

01.02.2016 08:03


Ավտոբուսի հետևի անիվն ընկել է դիտահորի մեջ

Ավտոբուսի հետևի անիվն ընկել է դիտահորի մեջ

Հունվարի 31-ին՝ ժամը 20.30-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ավետիսյան փողոցի մոտակայքում («Տերտերի ել» կոչվող հատվածի մոտակայք) «ԿՎԶ» մակնիշի ավտոբուսի հետևի անիվն ընկել է դիտահորի մեջ և չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել թիվ 44 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները Կոճոռ թաղամասի Շահումյան փողոցի թիվ 39 շենքի մոտակայքից արգելափակումից դուրս են բերել «ԿՎԶ» մակնիշի 4 2LL 520 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ն.) ավտոբուսը:

Այս խորագրի վերջին նյութերը