Լրահոս

01.02.2016 09:11


«Չոբանքյարա» կոչվող զորամասի մոտ գտնվող մոմի արտադրամասում հրդեհ է բռնկվել

«Չոբանքյարա» կոչվող զորամասի մոտ գտնվող մոմի արտադրամասում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 1-ին՝ ժամը 00.15-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի «Չոբանքյարա» կոչվող զորամասի մոտակայքում գտնվող մոմի արտադրամասում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:

Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 250 քմ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.39-ին, մարվել՝ 01.56-ին:

«Վանք» ՓԲԸ-ի տարածքում այրվել է մոմի արտադրամասն ամբողջությամբ (մոտ 250 քմ տանիք, մոտ 500 կգ մոմ, մոտ 500 կգ քարածուխ և 3 հաստոց):

Այս խորագրի վերջին նյութերը