Լրահոս

01.02.2016 09:55


Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Փետրվարի 1-ին՝ ժամը 01.38-ին, ՀՀ ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 4-րդ փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Հրազդան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ-130» մակնիշի 35 UV 617 պետհամարանիշի (վարորդ Ռ. Խ.) ավտոմեքենան:

***

Հունվարի 31-ին՝ ժամը 23.35-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Հրազդան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ» մակնիշի 34 MS 108 պետհամարանիշի (վարորդ Վ. Ա.) ավտոմեքենան:

***

Հունվարի 31-ին՝ ժամը 19.42-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ-ին (գաղութի մոտ) ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Հրազդան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ» մակնիշի 34 NM 613 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Խ.) ավտոմեքենան:

***

Հունվարի 31-ին՝ ժամը 16.51-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Նոյ» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Հրազդան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները «Թփուտներ» ռեստորանային համալիրի մոտակայքից արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես G» մակնիշի 100 AM 10 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենան:

***

Հունվարի 31-ին՝ ժամը 16.36-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 34 OD 043 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Մ.) ավտոմեքենան:

***

Հունվարի 31-ին՝ ժամը 13.22-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Գավառի ՀՓՋ-ի հերթապահ խումբը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիսի Պաջերո» մակնիշի 03 OT 030 պետհամարանիշի (վարորդ՝ Շ. Ա.) ավտոմեքենան:

***

Հունվարի 31-ին՝ ժամը 11.16-ին, ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր-Ալագյազ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Նիսսան խտերրա» մակնիշի 34 BZ 248 պետհամարանիշի (վարորդ՝ Դ. Ղ.) ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը