Լրահոս

01.02.2016 12:35


Շուշան Պետրոսյանի դեմ բողոքն ընդունվեց վարույթ

Շուշան Պետրոսյանի դեմ բողոքն ընդունվեց վարույթ

Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 1-ին կայացած նիստում վարույթ ընդունեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումն ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանի։

«NEWS.am»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 11-ին կայանալիք նիստում հանձնաժողովի անդամները կլսեն դիմող և պատասխանող կողմերի բացատրությունները:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանին ասել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»:

Սույն խոսակցությունն սկսվել էր այն բանից հետո, երբ օգտատերը Արցախում զինծառայողի զոհվելուց հետո գրել էր. «Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից...»:

Մանրամասները՝ «news.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը