Լրահոս

01.02.2016 13:41


Շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն

Շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն

4-րդ շաբաթն անընդմեջ շաբաթ և կիրակի օրերին քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ համայնքային ենթակայության բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում սույն թվականի հունվարի 30-ին և 31-ին, շաբաթ և կիրակի օրերին դարձյալ սահմանվել է հերթապահություն։ Նախորդ շաբաթվա համեմատ քաղաքացիների այցելությունների թիվը նվազել է: Այդ օրերին բժիշկների օգնությանն է դիմել 226 քաղաքացի, որոնցից 47-ը տառապել է սուր շնչառական հիվանդությամբ, իսկ 6-ը՝ թոքաբորբով: Չնայած սուր շնչառական հիվանդություների ախտորոշման թվի անկմանը՝ բուժհաստատությունների տնօրեններին և բժիշկներին հանձնարարվել է արագ արձագանքել ցանկացած քաղաքացու խնդրին, իրականացնել պատշաճ, բարեխիղճ սպասարկում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը