Լրահոս

01.02.2016 14:15


Հանձնարարվել է հետևել երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ քանակի ու քաղաքացիների պատշաճ սպասարկման ապահովմանը

Հանձնարարվել է հետևել երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ քանակի ու  քաղաքացիների պատշաճ սպասարկման   ապահովմանը

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 2 դեպք: Զեկուցվել է նաև, որ նախկինում հայտնաբերված դեպքերի մասով իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:

ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 25 արձանագրություն: Հանձնարարվել է վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակել մշտադիտարկումները և հատկապես երեկոյան ժամերին և ոչ աշխատանքային օրերին հետևել երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ քանակի ու քաղաքացիների պատշաճ սպասարկման ապահովմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը