Շ. Թորոսյան. «Ջավախահայերի նկատմամբ վրացական իշխանությունների պահվածքը լկտի է»
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը հերթական անգամ անդրադարձել է Ջավախքի խնդիրներին։ «Ջավախահայը իրավունք ունի նորմալ ապրելու: Այսօր ցավոք, դա տեղի չի ունենում, վրացական իշխանությունների կողմից անընդհատ խախտվում են նրանց իրավունքները»,-ասել է նա։ Ըստ բանախոսի՝ Վրաստանի իշխանությունների որդեգրած այս քաղաքականությունը մի նպատակ ունի' խեղդել վրացահայության ու մասնավորապես ջավախահայության խնդիրների բարձրաձայնելն ու դրանց համար լուծումներ պահանջելը։
«Ջավախահայերի նկատմամբ վրացական իշխանությունների պահվածքը լկտի է։ Նրանք հասան լկտիության այն աստիճանի, որ Վրաստանի արտգործնախարար Վաշաձեն երևանյան ասուլիսում հայտարարում է, թե չգիտի, ինչ է Ջավախքը: Հաջորդ լկտիությունն այն էր, որ վրացական կողմը մինչ Վաշաձեի Երևան այցելելը կրկին խնդիրներ ստեղծեց Վերին Լարսի անցակետի հետ կապված»,-ասացլ է Շ. Թորոսյանը: