Լրահոս

01.02.2016 15:43


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունվարի 31-ին՝ ժամը 14.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 60-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը Երևանի Աբովյան փողոցում թիվ 65 երթուղու միկրոավտոբուսի վարորդի կողմից կտրուկ արգելակման հետևանքով վայր է ընկել:
Բուժօգնություն ստանալուց հետո տուժողը հեռացել է հիվանդանոցից:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին՝ ժամը 16.00-ին, թիվ 13 երթուղու «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Երևանի Հալաբյան և Դավիթաշեն 3-րդ փողոցների խաչմերուկում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 78-ամյա ուղևորը սրահում վայր է ընկել և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Էջմիածին-Արմավիր ճանապարհի 4-րդ կ/մ-ի հատվածում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին՝ ժամը 08.00-ի, սահմաններում, «ՖՈՐԴ-ՏՐԱՆԶԻՏ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 34-րդ կ/մ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 66-րդ կ/մ-ին իրար են բախվել «FORD MONDEO 1.6» և «FORD MONDEO 1.8» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «FORD MONDEO 1.6»-ի 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին՝ ժամը 15.30-ին, «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տաշիրի Երևանյան-Էրեբունի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին՝ ժամը 23.40-ի սահմաններում, «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան Կապանի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 12 շենքի դիմացի ճանապարհահատվածում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ճանապարհի աջ մայթին գտնվող էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 152-րդ կ/մ-ին բախվել է «Զիլ Էվակուատոր» մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի Գրանդիս»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը