Լրահոս

01.02.2016 16:36


Առեղծվածային դեպք Աշտարակում. սեփական տանը հայտնաբերվել են ամուսինների դիերը

Առեղծվածային դեպք Աշտարակում. սեփական տանը հայտնաբերվել են ամուսինների դիերը

Այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պարույր Սևակ փողոցի թիվ 9 տանը մահացած կին և տղամարդ կան:

Ինչպես հայտնում է «shamshyan.com»-ը, ժամանել են ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Մուրադ Ոսկանյանի գլխավորությամբ, մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Լայերտ Գրիգորյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Վահե Մարտիրոսյաի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են 78-ամյա Ջուլիետա Ազիզյանի և 86-ամյա Վոլոդյա Ազիզյանի դիերը:

Ըստ նախնական տեղեկութունների՝ դիակների վրա բռնության հետքեր չկան:

Մանրամասները` «Shamshyan.com»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը