Լրահոս

01.02.2016 18:00


Եթե ՄԻՊ-ի թեկնածուները համապատասխան ձայներ չհավաքեն, կլինի 2-րդ փուլ

Եթե ՄԻՊ-ի թեկնածուները համապատասխան ձայներ չհավաքեն, կլինի 2-րդ փուլ

Եթե ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից քվեարկությամբ առաջադրված ՄԻՊ-ի թեկնածուներից որևէ մեկը կամ թեկնածուները համապատասխան ձայներ չհավաքեն, կլինի երկրորդ փուլ, իսկ առավել ձայներ հավաքած թեկնածուն կներկայացվի ԱԺ լիագումար նիստի քննարկմանը:

«Եվ ինչ տրամաբանությամբ էլ նայենք, ապա մեկ թեկնածու լինի, թե երկու կամ երեք, մեծամասնությունն ընտրելու է իր թեկնածուին»,- ասել է Հովհաննես Սահակյանը:

Այս մասին հայտարարեց ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, երբ ընդմիջումից հետո շարունակվեց հարցի քննարկումը:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ քննարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության կարգում արված փոփոխությունների վերաբերյալ նախագծի մասին ընդդիմության առաջարկները և հարցը, կարծես թե, լուծված է:

Հարակից զեկուցող Լևոն Մարտիրոսյանն էլ նկատեց, որ այդ կարգը ինչ-որ առումով իրավիճակային կամ պարտադրված ԱԺ որոշման նախագիծ է, քանի որ երբ «ՄԻՊ գործող պաշտպանը անժամանակ հեռացավ իր պաշտոնից», ստեղծվեց իրավիճակ, երբ հանձնաժողովը պարտավոր է նոր պաշտպան ընտրել:

«Եվ այս որոշումը մեկ տարվա կյանք է ունենալու, որովհետև մեկ տարվա ընթացքում մենք էլի պարտավոր ենք սահմանադրական համապատասխան օրենքներ ընդունել`ՄԻՊ մասին օրենքը, ԱԺ կանոնակարգ-օրենքը, և հաջորդ տարի այս որոշումը, այսպես թե այնպես, նորից ընդունվելու է»,- ասաց Լևոն Մարտիրոսյանը։

Աղբյուրը՝ «tert.am»

Այս խորագրի վերջին նյութերը