Լրահոս

02.02.2016 09:50


Չի արձագանքել դռան թակոցներին

Չի արձագանքել դռան թակոցներին

Փետրվարի 1-ին՝ ժամը 23.23-ին, ՀՀ ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱ Բ2 թաղամասի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. բնակիչը քնած է եղել:

***

Փետրվարի 1-ին՝ ժամը 19.29-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 6ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը (12 տարեկան) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. երեխան քնած է եղել:

***

Փետրվարի 1-ին՝ ժամը 18.44-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 174 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել բնակչին, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը