Լրահոս

02.02.2016 19:10


Կամավոր հանձնել են զենք–զինամթերք

Կամավոր հանձնել են զենք–զինամթերք

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1985թ. ծնված Գարեգին Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով, մեկփողանի որսորդական հրազեն, 5.45 մմ տրամաչափի` 180, 7.62 մմ տրամաչափի` 95, «ԱԳՍ-30» տիպի գնդացիրի 3 փամփուշտ ու անհայտ տեսակի 1 ական:

***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1988 թ. ծնված Հենրիկ Դ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ` պահունակով, իսկ 1988 թ. ծնված Նորայր Հ.-ն՝ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ` պահունակով:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը