Լրահոս

02.02.2016 20:00


ՃՏՊ Ծաղկաձորում

ՃՏՊ Ծաղկաձորում

Փետրվարի 2-ին՝ ժամը 14.33-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել այն մասին, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուճած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Արարատ» հյուրանոցային համալիրի մոտակայքում բախվել են «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 34 OS 642 (վարորդ՝ 1991 թ. ծնված Կ. Ս.) և «ՎԱԶ-21014» մակնիշի 35 PO 699 պետհամարանիշներով (վարորդ՝ Կ. Մ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կ.Ս.-ն և ուղևորները՝ 1975 թ. ծնված Է. Ի.-ն, 1988 թ. ծնված Է. Ի.-ն և «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կ. Մ.-ն, ուղևոր, 1984 թ. ծնված Կ. Ս.-ն տեղափոխվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները Կ. Մ.-ի և Է. Ի.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Կ. Ս.-ի, Է. Ի.-ի և Կ. Ս.-ինը՝ միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Այս խորագրի վերջին նյութերը