Լրահոս

02.02.2016 20:35


Հովհ. Սահակյան. «ՄԻՊ-ի թեկնածության մասին որոշում դեռ չունենք»

Հովհ. Սահակյան. «ՄԻՊ-ի թեկնածության մասին որոշում դեռ չունենք»

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռևս չունի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու։ Այս մասին «Tert.am»-ին հայտնեց ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` հերքելով կայքերից մեկը տեղեկությունը, որ ՀՀԿ-ում վերջնական որոշում է կայացվել, և ՀՀԿ ՄԻՊ թեկնածուն Ավետիք Իշխանյանն է:

«Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 9-ն է, այնպես որ շահագրգիռ խմբակցությունները կարող են քննարկել և ներկայացնել»,-ասաց Հովհաննես Սահակյանը:

Աղբյուրը հիշեցնում է, որ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունն ԱԺ անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի կողմից։

Ի պատասխան հարցին, թե մամուլում ՄԻՊ բազմաթիվ թեկնածուների անուններ են շրջանառվում, նրանք կարո՞ղ են ինքնաբերաբար դառնալ ՀՀԿ թեկնածու, Հովհաննես Սահակյանն ասաց. «Մենք չենք քննարկել… ինքնաբերաբար, թե բերաբար»:

Մանրամասները՝ «Tert.am»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը