Լրահոս

07.10.2010 14:24


Orange-ը գործարկեց ինտերնետ խանութ. այժմ գնումներ կատարելու համար անհրաժեշտություն չկա խանութ այցելել

Orange-ը գործարկեց ինտերնետ խանութ. այժմ գնումներ կատարելու համար անհրաժեշտություն չկա խանութ այցելել

Այսօր Orange-ը գործարկեց Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում առաջին ինտերնետային խանութը: Այս նորարարական գործիքն այսուհետ թույլ կտա բաժանորդներին գնումներ կատարել անմիջապես տանից կամ աշխատավայրից:    

Ինտերնետ խանութ կարելի է այցելել Orange-ի պաշտոնական կայքից կամ eshop.orangearmenia.am հասցեով: Այստեղ կարելի է գտնել Orange-ի խանութներում ներկայացված հեռախոսների ընտրանին, աքսեսուարներ, 3G մոդեմներ 1 տարվա պայմանագրով կամ առանց պայմանագրի: Ինտերնետ խանութից կարելի է գնել նաև Orange-ի Խոսենք և Ամեն ամիս ձայնային ծառայությունների քարտեր, ինչպես նաև վերալիցքավորել հաշիվը կամ կատարել ամսական բաժանորդագրության վճարումները:

Ինտերնետ խանութում գնումներ կարելի է կատարել ARCA համակարգով աշխատող բանկային քարտերով, իսկ Երևանի բնակիչները հնարավորություն կունենան վճարումը կատարել նաև կանխիկ: Առաքումը կիրականացվի Երևանում' 24, իսկ Հայաստանի մարզերում' 72 ժամվա ընթացքում: 

«Մեր ցանկությունն է մեր առաջարկները հասանելի դարձնել բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր խնդիրներ ունեն տանից դուրս գալու համար կամ պարզապես ժամանակ չունեն գնումներին տրամադրելու համար: Այս առումով ինտերնետ խանութը ևս մեկ հնարավորություն է' մոտ լինելու մեր հաճախորդներին: Այսուհետ նրանք նույնիսկ խանութ այցելելու կարիք չեն ունենա, որովհետև մենք ինքներս կհասցնենք ընտրված ապրանքը կամ ծառայությունը նրանց ցանկացած հասցեով», -ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ինտերնետ խանութից գնված ապրանքների համար հետվաճառքային և երաշխիքային սպասարկման պայմանները նույնն են, իսկ առաքման վճարը կախված կլինի առաքման հասցեից. Երևանում' 500, իսկ մարզերում' 2500 դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը