Լրահոս

03.02.2016 22:00


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 2-ին՝ ժամը 12.50-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես Բենց»-ի ուղևորը և «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 1-ին՝ ժամը 23.00-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 54/5 շենքի դիմաց իրար են բախվել «Օպել Աստրա» մակնիշի երկու ավտոմեքենա, որից հետո մեքենաներից մեկը բախվել է կայանված «Շկոդա»-ին ու «Ֆոլքսվագեն»-ին:
«Օպել Աստրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 2-ին՝ ժամը 14.10-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհին բախվել է «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի 2 ուղևորները, «ՎԱԶ-21014»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը երեկոյան բուժօգնության է դիմել նաև «Ֆոլքսվագեն»-ի վարորդը:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 2-ին՝ ժամը 18.03-ին, Աշոցք-Մեծ Սեպասար ճանապարհի 2.5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «ՎԱԶ 21214-121-40» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21214-121-40»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը