Լրահոս

04.02.2016 08:50


Այրվել են «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2102» մակնիշների ավտոմեքենաներ

Այրվել են «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2102» մակնիշների ավտոմեքենաներ

Փետրվարի 4-ին՝ ժամը 02.23-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի Րաֆֆու փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Րաֆֆու փողոցի թիվ 1 հասցեում այրվում է ևս 2 ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.24-ին, մարվել՝ 03.26-ին:

Ամբողջությամբ այրվել են Տ. Դ.-ին պատկանող «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2102» մակնիշների ավտոմեքենաները, ինչպես նաև «ԶԻԼ-130» մակնիշի 05 LU 644 պետհամարանիշով բեռնատարի վարորդի խցիկը:

Այս խորագրի վերջին նյութերը