Լրահոս

04.02.2016 09:45


Հրդեհներ Արագածավան գյուղում

Հրդեհներ Արագածավան գյուղում

Փետրվարի 4-ին՝ ժամը 03.22-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի Նալբանդյան փողոցում այրվում է «ԶԻԼ» մակնիշի երկու ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.47-ին, մարվել՝ 03.55-ին:

Այրվել են Ի. Ս.-ին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի 32 UU 317 և 24 LS 530 պետհամարանիշներով բեռնատար ավտոմեքենաների վարորդի խցիկները։

...

Փետրվարի 4-ին՝ ժամը 04.07-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկաթուղայինների փողոցի վերջնամասում:

Դեպքի վայր օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.29-ին: Ա. Ղ.-ին պատկանող անասնագոմին կից այրվում է 500 հակ անասնակեր:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը