Լրահոս

04.02.2016 09:55


Խափանված մեքենաները մնացել էին ճանապարհին

Խափանված մեքենաները մնացել էին ճանապարհին

Փետրվարի 4-ին՝ ժամը 06.38-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին ավտոմեքենա է խափանվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ԲՄՎ 525» մակնիշի 34 RM 748 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդին և ուղևորին տեղափոխել են Չարենցավան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատ:

***

Փետրվարի 4-ին՝ ժամը 00.07-ին, տեղեկություն է ստացվել, որ Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բեռնատար է խափանվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ խափանվել է «ԴԱՖ» մակնիշի GUBU-454 պետհամարանիշով բեռնատարը:

Փրկարարները վարորդ Գ. Ս.-ին (Վրաստանի Հանրապետության քաղաքացի) տեղափոխել են վրանային ժամանակավոր հենակետ:

Այս խորագրի վերջին նյութերը