Լրահոս

04.02.2016 11:24


Նոր մանրամասներ Արագածավանում տեղի ունեցած 2 անձի սպանության գործով

Նոր մանրամասներ Արագածավանում տեղի ունեցած 2 անձի սպանության գործով

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել այս գիշեր Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում հնչած կրակոցների եւ 2 անձի սպանության դեպքի վերաբերյալ:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ փետրվարի 3-ին՝ ժամը 23.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել 40-ամյա Արտյոմ Խամոյանի դիակը եւ 32-ամյա Արման Խ.-ն՝ հրազենային վնասվածքներով:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղու թիվ 33 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 35-ամյա Սեդրակ Ղ.-ն իրեն պատկանող «ՖԱԲԱՐՄ» տիպի, 12 մմ տ/չ ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել, ինչի հետեւանքով Արտյոմ Խամոյանը եւ 49-ամյա Վարդգես Գալստյանը մահացել են, իսկ Արման Խ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ:

Փետրվարի 4-ին՝ ժամը 01.00-ին, Սեդրակ Ղ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Զենքն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

Բացի դրանից՝ ժամեր անց Թալինի հրշեջ փրկարարական ծառայությունից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արագածավան գյուղում ավտոմեքենաներ են այրվում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1975 թ. ծնված Աշոտ Խամոյանը մի խումբ անձանց հետ (տվյալները ճշտվում են) հրկիզել են Համլետ Դ.-ի հացի փռի դիմաց կայանված «ՎԱԶ-2121», «ՎԱԶ-2102» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները, Իշխան Ս.-ի տան բակում կայանված «ԶԻԼ» մակնիշի 2 ավտոմեքենաները և Հունան Ս.-ին պատկանող անասնագոմը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը