Լրահոս

07.10.2010 14:51


Ր. Հովհաննիսյան. ««Ժառանգության» անունից նման պնդում երբևէ չի եղել»

Ր. Հովհաննիսյան. ««Ժառանգության» անունից նման պնդում երբևէ չի եղել»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե «Ժառանգության» անունից երբևէ հայտարարություն չի եղել, որ կուսակցությունը ՀԱԿ-ին այլևս չի սատարելու։

Ժառանգության» անունից նման պնդում երբևէ չի եղել։ Մեր պատգամավորներից մեկն արտահայտել է իր անձնական կարծիքը, որի իրավունքը նա ունի, բայց ես կարծում եմ, որ  ընտրությունների ձևաչափի, թեկնածուների ինքնությունների մասին խոսելու պահը հասունացած չէ, և դեռ մի քանի ամիս պետք է անցնի, որ ճշգրտվի քաղաքական դաշտը,-հայտարարել է նա։

Րաֆֆի Հովհհանիսյանը նշել է, թե իրենց կուսակցության  հաղորդակցության ուղիները բոլորի համար բաց են։

-Հանդիպումներ ենք անցկացնում թե՛ Կոնգրեսի հետ, թե՛ տարբեր խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների, թե՛ հասարակական կազմակերպությունների հետ։ Մեզ մոտ նման բարդույթ կամ արգելք չկա։ Մեր հաղորդակցության ուղիները բաց են բոլորի համար։ Մենք կողմնակից ենք այն ընդդիմադիր այլընտրանքին, որն ուժեղ է, համապարփակ, գաղափարական, որը քաղաքական արդյունք կապահովի մեր սերնդի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը