Լրահոս

04.02.2016 16:25


ՀՀԿ-ն չի բացառել ՄԻՊ-ի պաշտոնում Արման Թաթոյանի առաջադրումը

ՀՀԿ-ն չի բացառել ՄԻՊ-ի պաշտոնում Արման Թաթոյանի առաջադրումը

ԱԺ պետաիրվական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը չի բացառել, որ Մարդու իրավունքների պաշտպանի ՀՀԿ թեկնածուն լինի ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը:

Լրագրողների հետ զրույցում Սահակյանն ընդգծել է, որ ՀՀԿ-ն դեռ որևէ թեկնածուի չի առաջադրել, սակայն չի բացառել, որ կարող է առաջադրվել հենց Արման Թաթոյանի թեկնածությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովն այս պահի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի երկու դիմում է ստացել:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջադրել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի, իսկ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ իրավապաշտպան Նարեկ Ալոյանի թեկնածությունը:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները ՄԻՊ-ի իրենց թեկնածուների մասին դիմումները հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև փետրվարի 9-ը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը