Լրահոս

04.02.2016 16:45


Անջեյ Կասպշիկի մանդատը մեկ տարով երկարաձգվել է

Անջեյ Կասպշիկի մանդատը մեկ տարով երկարաձգվել է

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մանդատը երկարաձգվել է ևս մեկ տարով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:

Լեհ Անջեյ Կասպշիկը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչն ի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է 1997 թվականի հունվարին: Կասպշիկը ներգրավված է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, աջակցում է ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի խաղաղարար գործունեությանը` հիմնված Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումների վրա: Միաժամանակ, նա իր աջակցությունն է ցուցաբերում հակամարտող կողմերին վստահության մթնոլորտի ձևավորման, մարդասիրական և այլ միջոցների կիրառման և զարգացման գործում, որոնք նպաստում են խաղաղության գործընթացին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը