Լրահոս

04.02.2016 21:15


Լյուպիտա Նիոնգոն՝ Ջոլիի և Փիթի ամուսնալուծության պատճա՞ռ

Լյուպիտա Նիոնգոն՝ Ջոլիի և Փիթի ամուսնալուծության պատճա՞ռ

Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկի` Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի առաջիկա ամուսնալուծության պատճառների մասին նոր մանրամասներ են ի հայտ գալիս:

Ինչպես տեղեկացնում է «ELLE»-ն, ամուսնալուծության պատճառը Ջոլիի խանդն է: Խոսակցություններ են պտտվում, որ Փիթի նկատմամբ խանդն առաջացրել է քենիացի դերասանուհի Լյուպիտա Նիոնգոն, ով նկարահանվել է «Ստրկության 12 տարի» ֆիլմում, որի պրոդյուսերն էր Բրեդ Փիթը: Աստղային ամուսինը խանդի տեղիք էր տվել դեռ 2015թ. Կինոդերասանների գիլդիայի պարգևատրման արարողության ժամանակ, երբ անգամ մեկ րոպեով չէր հեռանում Լյուպիտայի կողքից: Այդ երեկո շատերը նշել են, որ Ջոլին լքել է միջոցառումը բավականին վատ տրամադրությունով:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Լյուպիտան ու Փիթը նորից միասին են աշխատելու «Americanah» կինոնկարի շրջանակներում, որտեղ Լյուպիտան գլխավոր դերում է հանդես գալու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը