Լրահոս

05.02.2016 08:59


ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում

Փետրվարի 4-ին՝ ժամը 21.50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է մայթեզրի ճաղավանդակին:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դեռևս չպարզաբանված հանգամանքներում «Mercedes E 230» մակնիշի 35 PS 635 պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, այնուհետև` մայթեզրի ճաղավանդակին:

Փրկարարները անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը