Լրահոս

05.02.2016 09:20


Բախվել է ճանապարհի եզրաքարերին և լուսավորության սյանն ու բռնկվել

Բախվել է ճանապարհի եզրաքարերին և լուսավորության սյանն ու բռնկվել

Փետրվարի 4-ին՝ ժամը 21.11-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանի Ռադիոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:

Դեքպի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկի մոտակայքում դեռևս չպարզաբանված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 72 ZZ 702 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Հ., ծնված 1992 թ.), նախնական տվյալներով, բախվել է ճանապարհի եզրաքարերին և արտաքին լուսավորության սյանը, այնուհետև բռնկվել: Պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.22-ին, մարվել` 21.41-ին:

Ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը