Լրահոս

05.02.2016 11:33


Երևանյան հոգեբուժարանից փախուստի դիմածը վրաերթի է ենթարկվել

Երևանյան հոգեբուժարանից փախուստի դիմածը վրաերթի է ենթարկվել

Ինչպես Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրել էր, փետրվարի 3-ին՝ ժամը 22.35-ի սահմաններում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ի հատվածում՝ Սևան ընթանալիս, վրաերթի էր ենթարկել անձը չպարզված տղամարդու, որն անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 4-ին պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը 1996 թ. ծնված Վարդան Մելյանն է, ով փետրվարի 1-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր՝ որպես հասարակական վտանգավոր ճանաչված և առողջապահության հատուկ հիմնարկներից փախուստի դիմած անձ:

Այս խորագրի վերջին նյութերը